Սերժ Սարգսյանը Գյուլին հուշել է` լինել խոսքի ու գործի տերը
Փետրվար 9, 2010թ. 15:35
ՀՀԿ ԱԺ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն արձագանքելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձին` ուղղված Թուրքիայի նախագահ Գյուլին, նկատեց թե ՀՀ Նախագահի խոսքը շատ հստակ է և գաղտնազերծման կարիք չունի. «Սերժ Սարգսյանը պատշաճության սահմաններում ներկայացրել է, որ խոսքն ու գործը պետք է մեկ լինեն, և որ ավելորդ ձգձգումը բացասաբար կանդրադառնա արդեն իսկ սկսված գործընթացի վրա»:
Միայն մի բան անհասկանալի է մնում. Ինչո՞ւ է Հայաստանն ամեն անգամ խնդրում Թուրքիային արձանագրությունները վավերացնելու մասին:
ArmAr.am












