Գլխավոր » Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Դեյր Զորում կբացվի ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակ

Փետրվար 9, 2010թ. 16:11

Deputy Minister Kirakossian-Foreign Minister of SyriaՓետրվարի 9-ին Հայաստանի և Սիրիայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդատվություններ անցկացնելու և Դեյր Զորում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացման պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով Սիրիայի Արաբական Հանրապետություն ժամանած Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Սիրիայի ԱԳ նախարար Ուալիդ Մուալլիմը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-սիրիական երկկողմ քաղաքական, առևտրատնտեսական, գիտակրթական և մշակութային համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Սիրիայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ շարունակական բարձրաստիճան այցելությունները նոր լիցք և որակ են հաղորդում երկու բարեկամ երկրների փոխշահավետ համագործակցությանը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր հերթին շեշտել է, որ Հայաստանում մեծ կարևորություն են տալիս Սիրիայի հետ բազմակողմ և բազմաբնույթ հարաբերությունների զարգացմանը, եւ այդ է վկայում Դեյր Զորում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացումը` ինչը նոր խթան կհանդիսանա Հայաստանի և Սիրիայի, մասնավորապես արևելյան շրջանների հետ, ամենատարբեր բնագավառներում համագործակցության խորացման համար:

Նույն օրը Սիրիայի արտգործնախարարությունում կայացել է Հայաստանի եւ Սիրիայի ԱԳ Ն-ների միջև քաղաքական խորհրդատվությունների հերթական փուլը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն