Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարը
Փետրվար 9, 2010թ. 17:35
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ փետրվարի 8 –ի լույս 9-ի գիշերը, ինչպես նաև այսօրվա ընթացքում ԼՂՀ պաշտպանական բանակի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտումներ: Ադրբեջանական կողմը գնդակոծել է Պաշտպանական բանակի դիրքերը Հորադիզի, Լեվոնարխի, Ջրաբերդի, Թալիշի ուղղություններում:
Պատասխան կրակով հակառակորդը լռեցվել է:
ArmAr.am












