Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան

Ռուս Քաղաքագետ. «Տարածաշրջանում ստեղծված իրավիճակը չի հանգեցնի զինված հակամարտության»

Փետրվար 9, 2010թ. 19:45

Այս մասին հայտարարել է ռուս քաղաքագետ, Քաղաքական սոցիոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Վյաչեսլավ Սմիռնովը:

Նրա կարծիքով, «հնարավոր ռազմական գործողությունները կհանգեցնեն օտար պետությունների միջամտությանը, որոնք հիմա հետաքրքրված են Կովկասում իրենց ներկայությամբ»:

Ըստ նրա, «Ռուսաստանը Ամերիկայի և եվրոպացիների հետ կփորձի հակամարտութունը պահել այն վիճակում, որում հիմա այն գտնվում է»:

Միևնույն ժամանակ քաղաքագետը կարծում է, որ Մոսկվային, ինչպես և Վաշինգթոնին, Հայաստանն ու Ադրբեջանը չեն հետաքրքրում, քանի որ նրանք սփական շատ խնդիրներ ունեն. «Պատկերացրեք` մի բնակարանում ապրում է բազմազավակ ընտանիքի հայրը, բավականին ապահովված և հաջողակ, իսկ պատի մյուս կողմում երկու հարևանները բաժանում են բնակտարածքը: Մի կողմից, նա չի ցանկանա, որ արյունահեղություն լինի, իսկ մյուս կողմից, նրան ավելի շատ հետաքրքրում են իր ընտանիքի խնդիրները: Նա, իհարկե, հետաքրքրված է խնդրի լուծմամբ, բայց միայն նրա համար, որ այդ նույն հարևանները իրեն չձանձրացնեն,  այլ ոչ թե նրանց շատ սիրելու պատճառով»:

Ինչ վերաբերում է Ղարաբաղյան խնդրին, ապա խնդրի լուծումը չի երևում, քանի որ այսօր կողմերը չեն գա համաձայնության լուծման երեք հնարավոր տարբերակներից և ոչ մեկի շուրջ. Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կազմում, Անկախ Լեռնային Ղարաբաղի գոյություն և Լառնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն