«Հրեաներիս համար պետք է անընդունելի լինի Հայոց ցեղասպանության փաստի անտեսումը»
Փետրվար 9, 2010թ. 20:00
Իսրայելի Կնեսետը վաղուց պետք է քննարկման դներ եւ ճանաչեր Հայոց ցեղասպանությունը. Հայտարարել է Կնեսետի պատգամավոր, «Մերեց» կուսակցության նախագահ Հայիմ Օրոնը:
«Մեզ` հրեաներիս համար, որ գիտենք, թե ինչ է Հոլոքոստը եւ պայքարն այն հերքողների դեմ, պետք է անընդունելի լինի Հայոց ցեղասպանության փաստի անտեսումը»,- ասել է նա` հույս հայտնելով, որ մի օր Իսրայելը կճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Հայիմ Օրոնը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի հեղինակն է, որը 2009 թվականին բավարար ձայներ չստացավ` Կնեսետի օրակարգում ընդգրկվելու համար:
ArmAr.am












