Ո՞ւմ է ուղղված Սերժ Սարգսյանի ուղերձը
Փետրվար 9, 2010թ. 18:40
Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը համարում է, որ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի՝ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին ուղղված ուղերձն ուղղված է ոչ թե Թուրքիային, այլ միջազգային հանրությանը՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ ճիշտ շեշտադրումներ անելու համար:
Ըստ նրա միջազգային պրակտիկայում օդանավից ուղերձներ հղելն ընդունված ձև է, սակայն պետք է լինի հիմնավորված: Այս պարագայում, քաղաքագետը համարում է, որ ուղերձ հղելու առիթը բավականին հիմնավոր է եղել: Իսկ թե ո՞րն է` դժվարացավ պատասխանել:
ArmAr.am












