Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն

Դավութօղլուն դրական է գնահատել

Փետրվար 10, 2010թ. 09:30

fab6d7d6296dd2208e0b873dc4eabcd8Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Թուրքիա-Սերբիա-Բոսնիա եռակողմ հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցին՝ կապված Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 9-ին Աբդուլա Գյուլին հղած ուղերձին հետ։

Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ Դավութօղլուն նշել է. «Այլ երկրի օդային տարածքով թռչելիս ընդունված է այդպիսի նամակներ ուղարկել։ Բոլոր երկրների ղեկավարներն էլ նման կերպ վարվում են։ Այս պարագայում պարոն Սարգսյանն իր դրական մեսիջն է հղել»:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն