Ե՞րբ է ճիշտ խոսում Չավուշօղլուն
«Թուրքիան չի ճանաչում Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը»,- հայտարարել է ԵԽԽՎ նախագահ Մևլուդ Չավուշօղլին Վրաստանի խորհրդարանի նաժագահ Դավիթ Բակրաձեի հետ Անկարայում կայացած հանդիպման ժամանակ:
Մի բան պարզ չէ. ինչո՞ւ գոնե արտաքինից չեզոք կառույցի ղեկավարն է արտահայտում թուրքական դիվանագիտության տեսակետը: Իսկ Չավուշօղլուի դեպքում սա առաջին անգամը չէ:
Մոտ երկու շաբաթ առաջ ԵԽԽՎ թուրք նախագահը իր պաշտոնում ընտրվելուց հետո առաջին իսկ հարցազրուցի ժամանակ, խոսելով Հարավային Կովկասում առկա քաղաքական կնֆլիկտների մասին, դրսևորել էր ակնհայտ կողմնակալ դիրքորոշում` «փաստելով», որ տվյալ խնդրի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի ընդունած փաստաթղթերում հաստատվում է Ադրբեջանական տարածքների օկուպացիան չլուծված Ղարաբաղյան խնդրի առկայության դեպքում, և որ Եվրոպայի Խորհրդի որոշումներում Ղարաբաղը նշվում է որպես ադրբեջանական տարածք:
Ավելին` դրսևորելով ակնհայտ թուրքական դիրքորոշում, նա ասել էր. որ «Ղարաբաղյան հակամարտությունն այն խնդիրներից է, որոնք խոչընդոտում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը»:
Հետագայում` և’ ԵԽԽՎ հայկական պատվիրակության հետ հանդիպման, և’ ՀՀ ԱԺ նախագահի հետ հեռախոսազրույցի ժամանակ նա հերքեց հրապարակված տեղեկատվությունը` դա ներկայացելով, որպես «լրագրողական թյուրըմբռնման արդյունք»:
Եթե նախորդ անգամ, Չավուշօղլին մեզ համոզեց, որ ինքը, գոնե այս պաշտոնում ընտրվելուց հետո, կարող է և չարտահայտել թուրքական դիվանագիտության կարծիքը, ապա հիմա պարզ դարձավ, որ այնուամենայնիվ, ԵԽԽՎ նախագահի պաշտոնը նրան «լայն» հնարավորություններ է տալիս ազատորեն խոսելու Թուրքական դիվանագիտության անունից և արտհայտելով նրա կարծիքը:
ArmAr.am












