Վրացիներն իրենց նախկին վարչապետին դավաճան են համարում
Փետրվար 10, 2010թ. 10:36
Վրաստանի նախկին վարչապետ, ներկայում ընդդիմադիր Հանուն արդար Վրաստանի կուսակցության առաջնորդ Զուրաբ Նողաիդելին համագործակցության համաձայնագիր է ստորագրել Ռուսաստանի իշխող Եդինայա Ռոսիա կուսակցության հետ: Նախկինում էլ Նողաիդելին բազմիցս եղել է Մոսկվայում, ուր նրան ընդունել է նաեւ ԵԴ նախագահ, Ռուսաստանի վարչապետ Պուտինը:
Նողաիդելիի քայլը Վրաստանի թե իշխանության, թե ընդդիմության կողմից բացասական է ընդունվել: Նրան համարել են «դավաճան, ով համագործակցում է օկուպանտների հետ»: Իր հերթին, Նողաիդելին հայտարարել է, թե իր քայլը նպատակ ունի կարգավորել ռուս-վրացական հարաբերությունը:
ArmAr.am












