Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Մերզլյակովն է ասել, թող ինքը` Մերզլյակովն էլ պատասխան տա

Փետրվար 10, 2010թ. 13:38

16107861242066349Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հունվարի 25-ի եռակողմ հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը հայտարարել էր, թե Երևանը և Բաքուն երկշաբաթյա ժամկետում համանախագահներին պետք է ներկայացնեն իրենց դիտարկումները Մադրիդյան առաջարկությունների այն կետերի առնչությամբ, որոնց շուրջ կողմերի միջև առայժմ չկա փոխըմբռնում: Այսօր արդեն լրացել է Յու. Մերզլյակովի նախանշած երկշաբաթյա ժամկետը, արդյո՞ք այսօր կողմերը որևէ որոշիչ քայլ կկատարեն։

ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչի պաշտոնակատար Տիգրան Բալայանն ArmAr.am- ի  հարցին ի պատասխան նախ նկատեց, թե առավել կոռեկտ կլինի, որ երկուշաբաթյա ժամկետի վերաբերյալ մեկնաբանություններ տա անձամբ հայտարարության հեղինակը՝ պրն Մերզլյակովը: Ապա հավելեց. «Համանախագահող Յուրի Մեզլյակովն իր խոսքում հստակ ժամկետ չի նախանշել, այլ ընդամենը ասել է, թե հնարավոր է, որ կողմերը երկշաբաթյա ժամկետում  ներկայացնեն իրենց դիտարկումները:

Հարցին, թե, այնուհանդերձ, ե՞րբ է պատրաստվում հայկական կողմը ներկայացնել իր տեսակետներն, ասաց. «Երկու օր առաջ Յու.Մերզլյակովն ասում էր, թե դեռևս կողմերից` առաջարկությունների տեսքով, որևէ պատասխան չի ստացվել»

ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչի պաշտոնակատարը միաժամանակ,արձագանքելով արտահայտվող այն կարծիքների, թե  Հայաստանի վրա կոնկրետ ճնշումներ են գործադրվում, ասաց. «Հայաստանն այսօր այն պետությունը  չէ, որի հետ վերջնագրերով խոսեն»։

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն