Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Վահան Հովհաննիսյան. «Հողերի զիջման թեման պետք է փակված համարել»

Փետրվար 10, 2010թ. 14:38

0«Ոչ մի հայ նախագահ իրավունք չունի Ղարաբաղյան հարցում միակողմանի զիջումների գնալ»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: «Հողերի զիջման թեման պետք է փակված  համարել և բանակցությունները շարունակել այլ ենթատեքստով, որոնց նպատակահարմար կլինի, որ մասնակցի նաև Լեռնային Ղարաբաղը: Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական պատերազմի վտանգին, ապա այն միշտ էլ կա, եթե երկու երկրների միջև չկա խաղաղության մասին հստակ պայմանագիր»,- նշեց նա:

Ըստ Վահան Հովհաննիսյանի, ադրբեջանական հասարակության և բանակի` պատերազմին պատրաստ լինելու հանգամանքը խիստ կասկածելի է:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն