Վիկտոր Յանուկովիչը ընտրվել է Ուկրաինայի նախագահ
Փետրվար 10, 2010թ. 15:37
Ուկրաինայի ԿԸՀ-ն ավարտել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ձայների հաշվարկը: Երկրի լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Վիկտոր Յանուկովիչի օգտին քվեարկել է ընտրողների 48,95 տոկոսը, Յուլյա Տիմոշոնկոյի օգտին` 45,47 տոկոսը: Թեկնածուների միջև ձայների տարբերությունը կազմել է 3,48 տոկոս: Վիկտոր Յանուկովիչը Յուլյա Տիմոշենկոյին կոչ է արել ըհդունել պարտությունը, սակայն վերջինս պատրաստվում է դատական կարգով վիճարկել ընտրությունների արդյունքները:
ArmAr.am












