Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն

Դենիզ Բայքալը. Ասում եմ` ոչ մի ձեռքբերում չեղավ, բայց չեմ ասում` ոչ մի կորուստ չեղավ

Փետրվար 10, 2010թ. 16:34

Deniz_Baykal_100409Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» առաջնորդ, Դենիզ Բայքալը, նախօրեին ելույթ ունենալով կուսակցության հերթական ժողովում, խոսել է իշխանությունների վարած արտաքին քաղաքականության, ինչպես նաև`հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին:

«CnnTurk»-ի լրատվական կայքի տեղեկացմամբ` թուրք ընդդիմադիր գործիչն անպտուղ է համարել թուրքական իշխանությունների որդեգրած «զրո խնդիր հարևանների հետ» մարտավարությունը, մասնավորապես` Հայաստանի հարցում: Բայքալի խոսքով` գործընթացն այլևս տապալված է ու խճճված: Նա ընդգծել է, որ փաստորեն հօդս ցնդեցին գործընթացի հետ կապված բոլոր ակնկալիքներն ու հույսերը: Զարմանլի է` այդ ի°նչ հույս էր կապել թուրք ընդդիմադիր գործիչը հայ-թուրքական կարգավորման գործընթացի հետ, երբ հենց սկզբից նա ու իր ղեկավար քաղաքական ուժը, որն ի դեպ թուրքակա մեջլիսի ամենամեծ խորհրդարանական ընդդիմությունն է կազմում, դեմ են արտահայտվել և Հայաստանի հետ սահման բացմանը, և դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը: Եթե Բայքալը համարում է, որ գործընթացը տապալվել է, ապա չպետք է մոռանա, որ իրենք ոչ թե աջակցողների այլ հարվածողների շարքում էին:

«Ոչ մի ձեռքբերում էլ չեղավ: Ասում եմ` ոչ մի ձեռքբերում չեղավ, բայց չեմ ասում` ոչ մի կորուստ չեղավ: Կորցրել ենք Ադրբեջանի բարեկամությունը: Այժմ Ադրբեջանը բնական գազի գինը բարձրացնելու մասին է հայտարարում: Դե հիմա մի կարծեք, թե դրա գինը դիվանագետներն են վճարելու: Իշխանությունների այդ սխալ քաղաքականությունը կարտացոլվի մեր ժողովուրդի ամսական վճարների անդորագրերում»,- նկատել է Բայքալը:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն