Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Մշակույթ

Սերժ Սարգսյանը Լոնդոնում մասնակցել է աշխարհահռչակ նկարիչ Արշիլ Գորկու ստեղծագործությունների ցուցահանդեսի բացմանը

Փետրվար 10, 2010թ. 18:46

gorky_largeՄեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ամերիկահայ աշխարհահռչակ նկարիչ Արշիլ Գորկու ստեղծագործությունների ցուցահանդեսի բացմանը Լոնդոնի «Թեյթ» ժամանակակից արվեստների թանգարանում: Նախագահ Սարգսյանը շրջել է պատկերասրահում, ծանոթացել մեծանուն հայ նկարչի կտավների ամբողջական հավաքածուին: Ցուցահանդեսի բացման արարողությունից հետո Հայաստանի Հանրապետության Նախագահի և «Թեյթ» ժամանակակից արվեստների թանգարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Բրիթիշ փեթրոլեում» խմբի նախկին գլխավոր գործադիր տնօրեն Լորդ Բրաունի մասնակցությամբ տեղի է ունեցել ընթրիք, որին մասնակցել են նաև Մեծ Բրիտանիայի հայկական համայնքի ներկայացուցիչներ:

Լոնդոնում Հայաստանի Հանրապետության Նախագահն այսօր առավոտյան տարածաշրջանային անվտանգության խնդիրների վերաբերյալ ելույթ է ունեցել Միջազգային հարաբերությությունների թագավորական ինստիտուտում (Chattam House), որտեղ անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, տարածաշրջանային օրակարգի հիմնական խնդիրներին, պաատասխանել ներկաների հարցերին:

Օրվա երկրորդ կեսին Հայաստանի Նախագահին կընդունի Նորին Մեծություն Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը, նախատեսված են նաեւ Սերժ Սարգսյանի հանդիպումները  արտգործնախարար Դեյվիդ Միլիբենդի և Արքայազն Չարլզի հետ:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն