Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Բակո Սահակյանը շնորհավորել է Զորի Բալայանին

Փետրվար 10, 2010թ. 19:15

Հարգարժան Զորի Հայկի

Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ` Ձեր ծննդյան 75-ամյակի կապակցությամբ:

Դուք պատկանում եք այն մարդկանց թվին, ովքեր հանդիսանում են իրենց հայրենակիցների հպարտությունն ու պարծանքը, ում ամբողջ կյանքը հայրենի երկրին ու հարազատ ժողովրդին  անմնացորդ ծառայելու վառ օրինակ է:

Արցախում բարձր ենք գնահատում Ձեր հավատարմությունն ու նվիրվածությունը ազգային-ազատագրական շարժման գաղափարներին եւ դրանց իրականացմանն ուղղված աննկուն ջանքերը: Նպատակասլաց ու հայրենանվեր գործունեության շնորհիվ Դուք արժանացել եք <<Արցախի հերոս>> բարձրագույն կոչման:

Մեծ է նաեւ Ձեր ավանդը Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման ու զարգացման, երիտասարդների հայրենասիրական դաստիարակության գործում: Վստահ եմ, սերունդները միշտ կհիշեն Ձեզ` որպես անվանի բժշկի, գրողի, հրապարակախոսի, հասարակական ու քաղաքական գործչի, հայ ժողովրդի նվիրյալ զավակի:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ պանծալի հոբելյանի առթիվ եւ մաղթում ղարաբաղյան երկարակեցություն, անսպառ եռանդ եւ հաջողություններ Ձեր ազգանպաստ ծրագրերի իրականացման ճանապարհին:

Խորին հարգանքով`

ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆ


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն