Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան

Սերժ Սարգսյան. «Մենք չենք կարող աչք փակել հարևան երկրից անընդհատ եկող պատերազմական սպառնալիքների վրա»

Փետրվար 10, 2010թ. 19:27

am6Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Բրիտանիայի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում` «Չեթթըմ Հաուս»-ում, ելույթ ունենալով, անդրադարձել է ադրբեջանական կողմից անվերջ հնչող պատերզմի կոչերին. «Հայաստանն ու Ղարաբաղը երբեք պատերազմ չեն սկսել ու չեն էլ սկսի: Մենք ատում ենք պատերազմը, ատում ենք ողջ հոգով և դրա համար մենք ունենք լրջագույն պատճառներ. մեր սերունդը ստիպված է եղել ուղիղ նայելու մահվան աչքերին, տեսել ու կորցրել է ավելին, քան կարելի է ենթադրել: Բայց մենք գիտակցում ենք, որ պետք է պատրաստ լինենք պատերազմի այն դեպքի համար, երբ ուրիշները ցանկանան դա: Եվ մենք չենք կարող աչք փակել հարևան երկրից անընդհատ եկող պատերազմական սպառնալիքների վրա, երբ անգամ երկրի Նախագահի ամանորյա ուղերձն իր ժողովրդին գրեթե ոչնչով չի տարբերվում ճակատամարտի մղող խմբապետի վարքագծից: Պատերազմի հռետորությունը Կովկասում սաստկանում է: Հայաստանը հոխորտանքներին գերազանցապես չի պատասխանում: Ինչպես Ջոն Քեննեդին է նշել. «Մենք կարիք չունենք սպառնալիքներ տեղալու, որպեսզի ապացուցենք, որ հաստատակամ ենք»: Բայց դրանով հարցը չի լուծվում: Հոխորտանքը նույնպես բռնություն է, իսկ բռնությունը բռնություն է ծնում:

Զավեշտն այնտեղ է հասել, որ հարյուրավոր միլիոններ մսխող ադրբեջանական քարոզչությունը ամենուր և անընդհատ փորձում է ագրեսորի պիտակ կպցնել Ղարաբաղին, մարդկանց, ովքեր ստիպված են եղել զենք վերցնել բառացիորեն չբնաջնջվելու համար: Նման գործելաոճը հիշեցնում է ֆրանսիական ասացվածքը. «Այս արարածը շատ կատաղի է. հենց հարձակվում ես` սկսում է պաշտպանվել»: Իրականությունն այն է, որ Ղարաբաղում ապրող ժողովուրդը այսօր էլ և միշտ պատրաստ է լինելու պաշտպանել գոյության իր իրավունքը, պաշտպանել իր արժեքները, իր եկեղեցիներն ու խաչքարերը»:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն