Արցախի պատվիրակությունը ներկա կլինի Բաղապշի պաշտոնամուտին
Արցախի Հանրապետության պատվիրակությունը ներկա կլինի Աբխազիայի վերընտրված նախագահ Սերգեյ Բաղապշի պաշտոնամուտի
հանդիսավոր արարողությանը: Այն կանցկացվի փետրվարի 12-ին Աբխազիայի պետական ֆիլհարմոնիայի դահլիճում:
Այս մասին հաղորդում է «Կավկազսկի ուզել»-ը: Ըստ հաղորդվող տեղեկատվության, ինագուրացիայի արարողությանը ներկա կլինեն բազմաթիվ հյուրեր, այդ թվում` ՌԴ վարչակազմի ներկայացուցիչներ, Ռուսաստանի ԿԸՀ ղեկավարության, Լեռնային Ղարաբաղի, Մերձդնեստրի, Հարավային Օսիայի պատվիրակությունները, ինչպես նաև ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի և Պետդումայի պատվիրակությունը, մի շարք շրջանների ղեկավարներ, Թուրքիայում աբխազական սփյուռքի ներկայացուցիչներ, Ռուսաստանում Նիկարագուայի և Վենեսուելայի դասպանները:
Նշենք, որ Աբխազիայի նախագահի ընտրությունները տեղի են ունեցել 2009 թվականի դեկտեմբերի 12-ին: Երկրորդ անգամ երկրի նախագհ ընտրվեց Սերգեյ Բաղապշը, ով, ըստ Աբխազիայի ԿԸՀ տվյալների, հավաքել է ձայների 59.37%-ը:
Հիշեցնենք, որ Վրաստանը չի ճանաչում Աբխազիայի անկախությունը` այն համարելով իր տարածքը, և Վրաստանի ԿԸՀ-ն, Աբխազիայի նախագահական ընտրությունների հետ կապված, տարածել է հաղորդագրություն, որում նախագահակն ընտրությունների կազմակերպումը գնահատել է որպես Վրաստանի օրենսդրության կոպիտ խախտում:
ArmAr.am












