Գլխավոր » Լրահոս

Մահացել է օպերային երգչուհի Իրինա Արխիպովան

Փետրվար 11, 2010թ. 11:30

335086 տարեկան հասակում Մոսկվայում վախճանվել է ՍՍՀՄ ժողովրդական արտիստուհի, օպերային հանրահայտ երգչուի Իրինա Արխիպովան:

Հունվարին երգչուհին նշեց իր հոբելյանը: Միջոցառումներ էին նախատեսվում նաև Ռուսաստանի տարբեր շրջաններում: Մոսկվայում` Գլինկայի անվան թանգարանում, նախատեսվում էր բացել երգչուհուն նվիրված ցուցահանդես:

Արխիպովան զբաղվում էր ակտիվ հասարակական, բարեգործական, մանկավարժական գործունեությամբ: Վերջերս նա նաև Մոսկվայում ժյուրիի կազմում անցկացրել է Գլինկայի անվան վոկալիստների միջազգային մրցույթը:

Արխիպովան տարիներ շարունակ երգել է Ռուսաստանի Մեծ թատրոնի բեմում:

1975 թվականից դասավանդում էր Մոսկվայի կոնսերվատորիայում:

Ղեկավարում էր Երաժշտական գործիչների միջազգային միությունը:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն