ԱՄՆ կենտրոնական և արևելյան շրջաններում ձնաբուքը շարունակվում է
Փետրվար 11, 2010թ. 11:32
Ձյան առատ տեղումները ԱՄՆ-ում հանգեցրին նրան, որ արդեն մարդիկ ոչ թե դժվարությամբ են աշխատանքի գնում, այլ չեն գնում։ Այսօր արդեն երկշաբաթյա «հանգիստ» է հայտարարվել ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցչների պալատում։ Թե եղանակային ի՞նչ անակնկալներ կմատուցվեն ԱՄՆ կոնգրեսականներին երկու շաբաթ անց, առայժմ հայտնի չէ։ Եթե բնությունը շարունակի նույն ոգևորությամբ առատ ձյուն շռայլել ամերիկացիներին, անշուշ, երկշաբաթյա հանգիստը կվերաճի երկարատև արձակուրդի։
Հուսանք, որ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի Արտաքին հարցերի հանձնաժողովի օրակարգում մարտի 4-ին նախատեսված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի նախագծի քննարկումը եղանակի պատճառով չի հետաձգվի։
ArmAr.am












