Սերբերը հայտարարում են Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման օգտին
Փետրվար 11, 2010թ. 12:55
Սերբական «Ռադիկալ» կուսակցությունը, որը համարվում է երկրի հզոր ընդդիմադիր ուժը, հանդես է գալիս Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչման օգտին: Այդ մասին հայտարարել է կուսակցության նախագահի տեղակալ եւ Սերբիայի խորհրդարանում (սկուպշինայում) կուսակցության խմբակցության առաջնորդ Դրագան Տոդորովիչը:
Վերջինս հայտարարել է, թե. «Այդ հարցում մենք երկընտրանք չունենք: Մենք կողմ ենք Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչմանը: Եվ մեզ ամբողջությամբ հասկանալի է Ռուսաստանի Դաշնության դերը, որը հանդիսանում է տարածաշրջանում կայունության երաշխավորը»:












