ԼՂՀ-ի բրենդը միջազգային հեղինակավոր ցուցահանդեսում
Փետրվարի 8-ից 12-ը Մոսկվայում անց է կացվում «Պրոդէքսպո» միջազգային ցուցահանդեսը, որում ի թիվս այլ երկրների մասնակցում է նաև ԼՂՀ-ն։ «Արցախյան ինվեստիցիոն» ֆոնդն ու «Ստեփանակերտի կոնյակի գործարանը» միջազգային հեղինակավոր այդ ցուցահանդեսում ներկայացնում են Արցախի արդյունաբերական, ինչպես նաև «Արցախֆրուտ» ընկերության ապրանքների տեսականին։
Այս փաստը հերթական անգամ ջղաձգումների մեջ է գցել ադրբեջանցիներին։ Նրանք որպես բողոքի նշան ցուցահանդեսի բացման օրը չեն ցուցադրել իրենց, այսպես ասած՝ ապրանքների տեսականին։
Նրանց կարծիքով, այն, ինչ ցուցադրվում ԼՂՀ-ի բրենդի ներքո, իրենցն է՝ սկսած տեղանուններից, վերջացրած տեսականիով։
Փաստորեն, Ադրբեջանը արդյունաբերական ապրանքների ցուցահանդեսում ներկայացնելու ոչինչ չուներ և Մոսկվա է հասել՝ հույսը դնելով նրա վրա, որ հերթական կեղծարարությամբ կկարողանա ԼՂՀ նվաճումները վերագրել իրեն, ինչը նրան չի հաջողվել ու չի հաջողվելու, քանի ոչ ոք դա նրան թույլ չի տա։
ArmAr.am












