Աբդուլլահ Գյուլը պատասխան նամակ է ուղարկել Սերժ Սարգսյանին
Փետրվար 11, 2010թ. 14:18
Թուրքական «Zaman»-ի տեղեկացմամբ` Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը նամակ է ուղարկել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին:
Թուրքական վերոնշյալ լրատվամիջոցը այդ քայլը որակել է որպես «անակնկալ զարգացում Հայաստանի և Թուրքիայի միջև»:
Ըստ «Zaman»-ի` նամակում Գյուլը հայտնել է իր բարեմաղթանքներն ու ընդգծել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ Թուրքիայի ունեցած դիրքրորոշումը: Տեղեկացվում է, որ շուտով կհրապարակվի Գյուլի հղած պատասխան նամակի բովանդակությունը:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 9-ին, անցնելով Թուրքիայի օդային տարածքով, ողջույնի ուղերձ էր հղել Աբդուլլահ Գյուլին:
ArmAr.am












