Դավիթ Ջամալյան. «Նախագահն իր ելույթում ցույց տվեց, թե ինչ կարող է լինել Արցախի հետ Ադրբեջանի կազմում հայտնվելու դեպքում»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանն անդրադարձավ երեկ Մեծ Բրիտանիայում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին:
Հոգեբանի կարծիրքով, արևմտյան քաղաքական վերնախավը լավ տեղեկացված չէ հայ-ադրբեջանական հակամարտության արմատներին. «Լավագույն դեպքում նրանք կարող են տեղյակ լինել Արցախյան խնդրին: Երեկ առաջին անգամ բարձր ամբիոնից խոսվեց Ադրբեջանի կազմում ժամանակին հայաթափման քաղաքականության զոհ դարձած մեկ այլ երկրամասի` Նախիջևանի մասին: Ներկաներից շատ քչերը երևի գիտեին, որ Նախիջևանը եղել է հայաբնակ: Օրինակով ցույց տրվեց, թե ինչ կարող է լինել Արցախի հետ, եթե ադրբեջանական տեսակետը երբևէ հաղթանակի, և Արցախը դառնա Ադրբեջանի մի մաս»:
Նրա կարծիքով, այսօր դիվանագիտական պայքարի մեջ շատ է խոսվում այն մասին, որ Արցախը անխուսափելիորեն ենթարկվելու է հայաթափման: Իսկ եվրոպական հանրությանը պետք է ներկայցվեր դիպուկ և մատչելի օրինակ:
Մեկ այլ կարևոր կետ, որ նշեց հոգեբանը նախագահի ելույթից այն է, որում ներկայացվում է արցախահայություն ընկալումն ադրբեջանցիների կողմից. «Ինչպե՞ս կարող է մի երկիրն ինքնավարություն տալ նրան, ում ընկալում է որպես հանցագործ:
Ջամալյանի կարծիքով, մեր դատն աշխարհին ներկայցնելու համար մենք պետք է խոսենք աշխարհի համար ընկալելի լեզվով` միջազգային նորմերին և իրավական պատկերացումներին համապատասխան: Նախագահի այս ելույթը նա դիտարկեց որպես հայ-ադրբեջանական հակամարտությունը աշխարհին ընկալելի լեզվով խորապես ներկայացնելու փորձ:
Ըստ նրա, հակամարտության ծագումնաբանությունը ճիշտ ներկայացնելու և ադրբեջանական քարոզչությանը հակազդելու համար ցանկացած ամբիոն նպաստավոր է:
ArmAr.am












