Ադրբեջանի նավթային եկամուտների վրա կառուցված տնտեսության վախճանը հեռու չէ
Երկու-երեք ամսվա ընթացքում ստորագրվելու է` Վրաստան-Ադրբեջան-Ռումինիա, եռակողմ համաձայնագիր Վրաստանում հեղուկ գազի վերամշակման ձեռնարկության կառուցման վերաբերյալ: Այդ մասին Բաքվում անցյալ շաբաթ հայտարարել է Ռումինիայի էկոնոմիկայի փոխնախարար, էներգետիկ հարցերով պետքարտուղար եւ էներգետիկ ոլորտում արդբեջանա-ռումինական աշխատանքային խմբի ղեկավար Տուդոր Շերբանը:
Նրա խոսքերով` Վրաստանի պաշտոնատար անձանց հետ այդ հարցի շուրջ բանակցություններն արդեն ավարտվել են, ներկա դրությամբ բանակցություններ են տարվում ադրբեջանական կողմի հետ: «Մոտ 2-3 ամսում Բուխարեստում կայանալու է եռակողմ հանդիպում, որի ժամանակ նախատեսվում է ստորագրել պայմանագիր Ռումինիա ադրբեջանական բնական հեղուկ գազ մատակարարելու վերաբերյալ»,- ասել է նա:
Իսկ մինչ այդ, միջազգային փորձագետները կանխատեսում են, որ 2012 թվականին ադրբեջանական նավթի ու գազի արտահանման ծավալները կսկսեն դանդաղել` պայմանավորված այդ պաշարների սպառմամբ: Փորձագետները միաժամանակ նաև նկատում են, որ դրա արդյունքում Ադբեջանում կառաջանան տնտեսական լուրջ խնդիրներ, այն աղետալի կլինի այս երկրի համար, քանի որ ամբողջությամբ կկազմալուծվի նավթային եկամուտների վրա կառուցված Ադրբեջանի տնտեսությունը
Ահա թե ինչու աշխարհը շտապում է հնարավորինս արագ օգտվել ադրբեջանական նավթային ու գազային պաշարներից և արագ քամել դրանց վերջին կաթիլները…
ArmAr.am












