Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս, Տարածաշրջան

Ադրբեջանն ապագա չունի

Փետրվար 11, 2010թ. 16:45

azerbajanԱյսպիսի մռայլ վերջաբանով են ավարտել Բաքվի հոսանքազրկման մասին պատմող հոդվածը հեղինակներ Ա. Ռաշիդօղլուն և Ն. Իբրահիմովը:

Նրանց հոռետեսությունը հասկանալի է, քանի որ տարածաշրջանի «ամենազարգացած» և «ամենաժողովրդավար» պետության մայրաքաղաքը հարյուր տոկոսով հոսանքզրկվել էր:

Չնայած Բաքվի գործադիր իշխանության ներկայացուցիչների ամենատարբեր ու միմյանց հակասող բացատրություններին, այնուամենայնիվ, ոչ ոք Ադրբեջանում չկարողացավ հասկանալ, թե ինչպես կարող էր էլեկտրաէներգիան անջատվել միաժամանակ և՛ Բաքվում, և՛ Սումգայիթում, և՛ մի շարք այլ վայրերում:

Մասնագետներից ոմանք դրա պատճառը համարում են էներգահամակարգի մաշվածությունը և ամենապարզ, մարդկային անտարբերությունն ու թափթփվածությունը: Մյուսները ենթադրում են, որ ինչ-որ շատ «ուժեղ» անձինք, հոսանքազրկելով ոչ միայն ռազմավարական նշանակություն ունեցող մետրոպոլիտենը, այլև նախագահի նստավայրը, Բաքվի իշխանություններին ցույց են տվել, թե ովքեր են երկրի իրական  տերերը: Եվ սա այն դեպքում, երբ Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարում է իր էներգետիկ անվտանգության և էլեկտրաէներգիայի արտահանման ծրագրերի մասին: Այսինքն զարմանալի ոչինչ չկա:

Աշխարհի խոշորագույն վերլուծաբաններն ու քաղաքագիտության տեսաբանները վաղուց ապացուցել են, որ կոռումպացվածության մի սահման կա, որից հետո տվյալ երկրի բնակչությունը դառնում է իշխանության (թագավորի) կամայականությունների զոհը և ստրուկը: Ադրբեջան պետությունը կամ շատ մոտ է այդ սահմանին, կամ արդեն հատել է այն:

«Ինչ եզրակացություն կարելի է անել: Ընդհանուր առմամբ՝ ոչ մի: Գուցե կադրային հերթական վերաձևո՞ւմ է: Ամեն դեպքում իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից, կամ… Բայց ինչ էլ լինի՝ երեկվա օրը ցույց է տալիս, որ մենք չունենք ապագա»,- եզրափակում են հուսահատ հոդվածագիրները:

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն