Գլխավոր » Իրան, Լրահոս, Տարածաշրջան, Տնտեսություն, Քաղաքականություն

Իրանին պատժելու համար ԱՄՆ-ին անհրաժեշտ է Չինաստանի աջակցությունը

Փետրվար 11, 2010թ. 17:00

Obama-Clinton.jpgԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, թե ԱՄՆ-ը և իր դաշնակիցները Իրանի միջուկային ծրագրի պատճառով այդ երկրի դեմ «պատժամիջոցների ակնհայտ ռեժիմ» են մշակում` ընդգծելով, որ միջազգային հանրությունը համախմբվել է Իրանի «վատ վերաբերմունքի» շուրջ: «Մոտակա մի քանի շաբաթների ընթացքում մենք կմշակենք պատժամիջոցների ռեժիմ, որը նրանց ցույց կտա, թե որքան են իրենք ընդհանուր առմամբ մեկուսացված միջազգային հանրությունից»,- հայտարարել է նախագահ Օբաման Ստիպակ տանը լրագրողների հետ չնախատեսված հանդիպման ժամանակ: Նա նաեւ նշել է, որ չնայած Թեհրանի հերքմանը, ակնհայտ է, որ Իրանը պատրաստվում է միջուկային զենք ստեղծել: Նախագահ Օբաման նաև գոհունակություն է հայտնել Ռուսաստանի կողմի Իրանի վերջին քայլ արագ արձագանքելու առնչությամբ: Սակայն ՄԱԿ Անվտանգության խորհրդում Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման վերաբերյալ որոշումն ընդունելու համար ԱՄՆ-ին անհրաժեշտ է ստանալ միայն ԱԽ մշտական անդամ Չինաստանի աջակցությունը:  ԱՄՆ նախագահը չի մանրամասնել, թե ինչ կարգով են իրագործվելու Իրանի դեմ նոր պատժամիջոցները: Միաժամանակ այդ հարցը մեծ անհանգստություն է առաջացրել նաեւ Թուրքիայում: Թուրքիայի  ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն   արդեն իսկ հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Մանուչեհր Մոթթաքիի հետ: Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության տնօրեն Ալի Ակբար Սալեհն ասել է, որ արեւմուտքի հետ իր միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների «դուռն դեռ բաց է, մենք ի վիճակի ենք ուրանը հարստացնել մինչեւ մեր ցանկացած տոկոսը, սակայն մենք խնդրել էին Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը դիմել մյուս երկրներին, որոնք կարող էին մատակարարել մինչեւ 20% հարստացված ուրան, քանի որ չէինք ցանկանում անցնել 5% սահմանը, սակայն նրանք այդպես էլ չեն պատասխանել»,- ասել է նա: «Սակայն պայմանագիրը դեռեւս սեղանին է, բայց եթե նրանք գնան ընդառաջ եւ վառելիք մատակարարեն մեզ, ապա մենք կկանգնեցնենք 20% հարստացումը»,-, ընդգծել է Սալեհը:


Դիտել Իրան, Լրահոս, Տարածաշրջան, Տնտեսություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն