Գլխավոր » Լրահոս

Պայքարն անօրինական շինարարության դեմ

Փետրվար 11, 2010թ. 17:19

ՀՀ կարավարության այսօրվա նիստում գործադիրը հաստատել է ՀՀ տարածքում ինքնակամ շինարարության դեմ պայքարի հիմնախնդիրների լուծման հայեցակարգը, որտեղ նախանշվում են ինքնակամ շինարարության դեպքերը նվազեցնելու, դրա դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու և հետագայում դրանք բացառելու ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցները:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը անօրինական շինարարության խնդրում որդեգրել է սկզբունքային և կոշտ դիրքորոշում: Այժմ ստեղծվել է մի իրավիճակ, երբ ավելի ձեռնտու է անօրինական շինարարություն կատարել, հետո այն օրինականացնել, քան շինարարությունը սկսել և իրականացնել օրինականության շրջանակներում։ Ուստի, այս հայեցակարգի շուտափույթ ընդունումն անհրաժեշտություն է։

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն