Գլխավոր » Լրահոս, Ցեղասպանություն

Շվեդիայի խորհրդարանի օրակարգ է մտնելու Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև

Փետրվար 11, 2010թ. 18:05

sweden-flag1Ստոկհոլմ այցելած  Թուրքիայի խորհրդարանական պատվիրակության անդամներն անակնկալի են եկել՝ տեղեկանալով, որ շուտով Շվեդիայի խորհրդարանի օրակարգ է մտնելու Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև։

Ըստ թուրքական Milliyet օրաթերթի, Ստոկհոլումում թուրք լրագրողներն այս առնչությամբ հարցեր են ուղղել պատվիրակության ղեկավար՝ Թուրքիայի ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանին։ Մերջանը, անակնկալի գալով, պատասխանել է, որ նման բան գոյություն չունի։ Սակայն նրան ուղղել է Շվեդիայի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը՝ հայտարարելով, որ բանաձևը խորհրդարանում քննարկման կդրվի ամենաուշը մեկ ամսից։

Շվեդիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը երեք ամիս առաջ տեղի ունեցած համագումարի ժամանակ թուրքերի կողմից հայերի, ասորիների և քելդանիների դեմ իրականացված ցեղասպանությունները դատապարտող որոշում էր ընդունել։

ArmAr.am


Դիտել Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն