Վահան Հովհաննիսյանը բանավեճի է հրավիրում Սերժ Սարգսյանին և Էդուարդ Նալբանդյանին
Սեպտեմբեր 14, 2009թ. 15:51
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը այսօր հայտարարեց, թե պատրաստ է բանավիճել երկրի նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանի հետ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հաճախ մարդիկ զբաղվում են գործերով, ինչից ոչ մի գաղափար չունեն` պարոն Հովհաննիսյանը քննարկում-բանավեճի հրավիրեց նաև արձանագրության ուսումնասիրությամբ զբաղված անձանց. «Դաշնակցությունը լայն հնարավորություններ ունի, ունենք նաև կուսակցականներ, ովքեր համոզելու մեծ կարողություն ունեն»,-եզրափակեց Վահան Հովհանիսյանը:
armarlur.com
Թեգեր` ԱԺ ՀՅԴ, Վահան Հովհանիսյան












