ДВА В ОДНОМ
Սեպտեմբեր 14, 2009թ. 16:13
Armar.am-ի աղբյուրների համաձայն իշխանական վերին էշելոններում լուրջ փոփոխություն է սպասվում: Համաձայն որի` մոտ օրերս վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժեշտ կտա իր վարչապետական պաշտոնին: Նույն աղբյուրը տեղեկացնում է , որ Սարգսյանին առաջադրվել է Համաշխարհային բանկի նախագահի տեղակալի պաշտոնը: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը, սակայն, շատ երկար թափուր չի մնա, քանի որ նրան փոխարինողն այլևս գտնված է: Դարձյալ նույն աղբյուրի փոխանցմամբ, այդ պաշտոնի ամենահավանական թեկնածուն Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Արթուր Բաղդասարյանն է: Նույնիսկ կարծիք է հայտնվում, թե վարչապետ նշանակվելու դեպքում անփոխարինելի Արթուր Բաղդասարյանը երկու պաշտոններն էլ կհամատեղի:
armarlur.com












