Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ

Կիրո Մանոյան. «Մենք չպետք է ուշացնենք այն հայտարարությունը, թե Թուրքիան արդեն տապալել է գործընթացը»

Փետրվար 12, 2010թ. 13:50

Kiro Manoyan«ՀՀ նախագահի լոնդոնյան ուղերձը չէր կարող լինել միայն ներքին սպառման համար»,- ասաց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը` պաատսխանելով ArmAr.am-ի լրագողի հարցին և մեկնաբանելով այն տեսակետը, թե «Չաթըմ Հաուսում» Սերժ Սարգսյանի ուղերձը ներիքն սպառման համար էր միայն:

Նա վստահ է, որ դա միայն անգլիական հասարակությանը չէր ուղղված. «Չաթըմ հաուսը» բավականին ազդեցիկ միջազգային վերլուծական կենտրոն է: Եվ առնվազն այն արձագանքից, որ տեղ է գտել միջազգային մամուլում, կարելի է ենթադրել, որ նրանք նախագահի ասածը լսել են»:

Նախագահի ելույթի վերաբերյալ Կիրո Մանոյանը նշեց նաև, որ Սերժ Սարգսյանը չասաց այն, ինչ պետք է ասեր, այսինքն` «պետք է ասեր, թե մինչև երբ է ինքը ժամանակ տալիս Թուրքիային  արձանագրությունները վավերացնելու համար»: ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչը չի բացառում այն տարբերակը, որ Թուրքիան ապրիլի 24-ից առաջ հայտարարի, որ արձանագրություններն ուղարկել է արտաքին հանձնաժողով: Այսինք` ստեղծվի տապավորություն, թե գործընթացը տեղից շարժվել է, սակայն ամեն ինչ կմնա այնպես, ինչպես կա: «Մենք չպետք է ուշացնենք այն հայտարարությունը, թե Թուրքիան արդեն տապալել է գործընթացը: Եթե գործընթացը շարունակվի, դա կնշանակի, որ մենք Թուրքիայի նախապայմանն ենք իրականացնում»,- վստահ է նա:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն