Թինա Քայդանովը Վրաստանում
Այսօր Վրաստան է ժամանել ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնական Թինա Քայդանովը, որը բոլորովին վերջերս աշխատանքային այցով եղել է նաև Թուրքիայում: Այս պահին Թբիլիսիում ընթանում է Քայդանովի հանդիպումը Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեի հետ: Ինչպես հայտնում է վրացական մամուլը, հանդիպումից հետո տեղի կունենա երկու դիվանագետների մամլո ասուլիսը, որի ընթացքում հանրությանը պարզ կդառնա Թինա Քայդանովի այցի նպատակներն ու քննարկվող հարցերի շրջանակները:
Հիշեցնենք, որ այսօր Վրաստանի արտգործնախարարը երկօրյա աշխատանքային այցով մեկնելու է Ադրբեջանի մայրաքաղաք: Սեպտեմբերի 14-ին Վաշաձեն կհանդիպի ադրբեջանցի իր գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ, իսկ սեպտեմբերի 15-ին Վրաստանի արտաքին գործերի նախարարին կընդունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Վրաստանի արտգործնախարարը Ադրբեջանում կքննարկի երկու պետությունների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարը:
armarlur.com
Թեգեր` Ալիև, Թինա Քայդանովա, Վրաստան












