Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս, Քաղաքականություն

Մեզ համար կարեւորը Արցախի կարգավիճակն է, իսկ Արցախը Ադրբեջանի կազմում չպիտի լինի

Փետրվար 12, 2010թ. 15:44

Galust2«Եթե Ադրբեջանը պատրաստ լիներ պատերազմի կամ դա համարեր հնարավոր, ապա ամեն օր «նույն երգը երգելու փոխարեն» կսկսեր պատերազմը»,- ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Ապա շարունակել է.«Ադբեջանին պետք է հակադարձեն համանախագահները, որ պատերազմի դեպքում տարածքային ամբողջականության խնդրի գաղափարն ընդհանրապես վերանում է, և առաջնային է դառնում ազգերի ինքնորոշման իրավունքը: Այս մասին ենթատեքստով ասաց նաև մեր  երկրի նախագահը` Լոնդոն կատարած այցելության ժամանակ: Նա հայտարարեց, որ Ղարաբաղը երբեք չի եղել ու չի լինելու Ադրբեջանի կազմում»,- ասել է Գալուստ Սահակյանը:

«Մենք այսօր ընդամենն ասում ենք.  Ղարաբաղյան փաթեթի առաջին խնդիրը Ղարաբաղի կարգավիճակն է: Որոշենք Արցախի կարգավիճակը, հետ կտեսնենք, թե մյուս խնդիրները ինչպիսի լուծում կստանան` կախված բանակցային գործընթացից:  Մեզ համար կարեւորը Արցախի կարգավիճակն է, իսկ Արցախը Ադրբեջանի կազմում չպիտի լինի: Այս հանգուցալուծումից հետո կշարունակվի բանակցությունները: Սա է մեր  դիրքորոշումը: Խոսվում է  ադրբեջանցի փախստականների հետ վերադարձի մասին,  մենք հարց ենք տալիս` ուր պետք է վերադառնան, ո՞ր բնակավայրերը, անունը տվեք: Այսինքն, ասում ենք կարգավիճակը որոշենք, որպեսզի ասենք, թե ուր են գալիս նրանք` Արցախի Հանրապետություն: Հակառակ դեպքում անորոշ է մնում, թե ո՞ւր են գալու այդ փախստականները»,- ասում է Գալուստ Սահակյանը` կրկին շեշտադրելով.«Մենք այսօր քննարկում ենք միայն ու միայն Ղարաբաղի կարգավիճակի հարցը»:

Պրն Սահակյանը ընդգծեց այն հանգամանքը, որ այդ բոլոր հարցերի քննարկմանն անպայման պետք է մասնակցի Արցախի Հանրապետությունը:

Նա նկատեց, թե չի կարելի ենթադրություններ անել ու ասել` թե այս կամ այն շրջանը  տալիս ենք, կամ չենք տալիս: «Մենք ի բան ենք ասում` Արցախի կարգավիճակ, որն ավելի ցածր չպիտի լինի, քան կա այսօր»:

Գ.Սահակյանի դիտարկմամբ, մենք առաջ մղելով կարգավիճակի հարցը դրանով  ապահովում ենք Ղարաբաղի անկախությունն ու ասում` թող Ղարաբաղի ժողովուրդն ինքը որոշի` միանում է Հայաստանի՞ն, թե՞  հռչակում է իրեն որպես անկախ պետություն:

Armar.am


Դիտել Ադրբեջան, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն