Էրդողանը նախապատրաստվում է Սերժ Սարգսյանի հետ հանդիպման
Սեպտեմբեր 14, 2009թ. 17:16
Թուրքական «Սաբահ» թերթը տեղեկացրել է ԱՄՆ-ում սպասվում է հայ-թուրքական քառակողմ հանդիպում: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 21-ին պաշտոնական այցով մեկնելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
Այցի ընթացքում Հայաստան Թուրքիա հարաբերությունների կարգավորման խնդրի շրջանակներում նախատեսված է հանդիպում կազմակերպել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Թուրքիայի վարչապետի Թայիփ Էրդողանի, արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Ահմեթ Դավութօղլուի մասնակցությամբ:
armarlur.com












