Կարդացեք ու տեղեկացեք թե ինչպիսին է մերօրյա Ադրբեջանի իրական դեմքը
Ադրբեջանական լրատվամիջոցները կյանքն Ադրբեջանում հիմնականում ներկայացնում են վարդագույն երանգներով, իբր թե հայր ու որդի Ալիևների «հզոր» հովանու ներքո այս երկրում ամեն ինչ հիանալի է. ապրում են ուրախ, երջանիկ, կուշտ ու անհոգ կյանքով:
Սակայն, երբեմն-երբեմն այս բռնատիրական երկրում գրաքննության ենթարկվող լրատվամիջոցներում պատահաբար հայտնվում են այնպիսի նյութեր, որոնցում պարզորոշ երևում է այդ երկրի այլասերված դիմնագիծը:
Թշվառություն, թմրամոլություն, մարմնավաճառություն, հանցագործությունների սարսափելի աճ. այսպիսին է մերօրյա Ադրբեջանը: Եվ այդ մասին փաստում ենք ոչ թե մենք, այլ հենց իրենք` ադրբեջանական լրատվամիջոցները:
Մեր ընթերցողին ենք ներկայացնում ադրբեջանական «Vesti.az» ինտերնետային օրաթերթում փետրվարի 11-ին հրապարակված հարցազրույցը` Երեխաների իրավունքների պաշտպանության Ադրբեջանի լիգայի նախագահ Յուսուֆ Բեկիրովի հետ.
–Փողոցում ապրող երեխաների օրեցօր ավելացող քանակը հրատապ լուծում պահանջող խնդիր է Ադրբեջանում։ Ավելանում է այն ընտանիքների քանակը, որոնցում բռնության պատճառով երեխաները փախչում են տնից ու համալրում թափառաշրջիկ երեխաների շարքերը։ Նման ընտանիքներում հիմնական բռնության աղբյուր է հանդիսանում հայրը, որը խմում կամ էլ՝ թմրանյութեր է օգտագործում…
-Սեռական բռնությունները իրականացվում են թմրամոլ կամ ալկոհոլիկ հոր կողմից, ինչը երեխայի` սեփական տանից հեռանալու պատճառ է դառնում: Եվ նա հայտնվում է փողոցում։ Ալկոհոլիկ կամ թմրամոլ ծնողին, բնականաբար ոչ ոք աշխատանքի չի ընդունում։ Իսկ քանի որ նրան փող է պետք, որպեսզի խմիչք կամ թմրանյութ ձեռք բերի, դա պահանջում է տնեցիներից, հիմնականում՝ ավագ տարիքի երեխաներից։ Հայրը ստիպում է երեխաներին ամեն գնով փող հայթայթել: Այդ պահանջները ուղեկցվում են նաև ծեծով։ Ու քանի որ մայրն ի վիճակի չէ աշխատանքի տեղավորվել, ուստի սկսում է աշխատել երեխան։ Սակայն որոշ ժամանակ անց երեխան հրաժարվում է մեծ դժվարությամբ աշխատած փողերը հանձնել թմրամոլ կամ ալկոհոլիկ հորը և արդյունքը լինում է այն, որ երեխան հեռանում է տնից՝ համալրելով թափառաշրջիկների շարքերը։
-Ադրբեջանում պաշտոնական վիճակագրություն չի կատարվել է, թե քանի նման երեխա կա, ինչո՞ւ…
-Եթե մենք պաշտոնական վիճակագրություն կատարեինք, ապա մենք ստիպված պետք է լինեինք պաշտոնապես խոստովանել, որ նման խնդիր ունենք։ Վիճակագրություն չկա՝ նշանակում է կարելի է նաև հերքել, որ նման խնդիր կա: Իսկ եթե խնդիր չկա, ուրեմն լուծումներ փնտրելու անհրաժեշտությունն էլ չկա։ Թափառաշրջիկ երեխաների խնդիրը Ադրբեջանում կարելի է համեմատել այսբերգի հետ, որի մեծ մասը գտնվում է ջրի տակ։ Իսկ իրականում այս խնդիրը գտնվում է բարձիթողի վիճակում։
-Թափառաշրջիկ երեխաները հիմնականում մուրացիկությամբ, մանր աշխատանքով կամ գողությամբ էին ապրում։ Բայց վերջին շրջանում այս ցուցակը համալրվել է շատ անպատվաբեր մի «աշխատանքով»` մարմնավաճառությամբ…
–Ցավալի է, բայց փաստ, այո, նման խնդիր կա։ Բացի այդ ստիպված եմ նաև փաստել, որ օրենքն անզոր է ինչ- որ քայլեր իրականացնել թափառաշրջիկ երեխաների շրջանում այդ երեևույթը կանխելու համար։ Իրական մի պատմություն ներկայացնեմ. անչափահաս աղջնակը՝ Էլնար Ահմեդովը վարակվել էր մահացու վեներական հիվանդությամբ։ ԶԼՄ-ները գրել էին այն մասին, որ անչափահաս այդ աղջիկը ինտիպ ծառայություններ էր մատուցել մոտ 200 չափահաս տղամարդկանց։ Բնական է, որ նրանիցից մեկն էլ վարակել էր նրան։ Սակայն աղջկա մահից հետո անգամ, որևէ մեկը պատասխանատվության չենթարկվեց… Քանի դեռ «փողոցային երեխաները» հասարակության ուշադրությունից դուրս են, միշտ էլ կգտնվեն մարդիկ, ովքեր ցանկություն կունենան օգտվելու նրանց կողմից առաջարկվող ինտիմ ծառայություններից։ Նրանցից շատերի համար փողի դիմաց մարմնավաճառությունը` գոյությունը պահպանելու միակ ճանապարհն է։ Երեխաները իրավիճակից դուրս գալու որևէ այլ ելք չունեն, նրանք չգիտեն` թե ո՞ւմ և ո՞ւր դիմեն, որպեսզի օգնություն ստանան։ Նրանք ոչ իրենց ընտանիքի, ոչ հասարակության և ոչ էլ պետության կողմից պաշտպանված չեն, ուստի ստիպված են իրենց մարմինը վաճառել, ինչը շատ շուտով նրանց համար սովորություն է դառնում ու վերծվում «աշխատանք»։
– Փորձագետները նշում են, որ որպես կանոն «փողոցի երեխաները» սեռական կյանքով սկսում են ապրել 12-13 տարեկանում, որը հիմնականում տեղի ունենում այլասերմամբ ու բռնությամբ, որը բնականաբար հոգեկան ցնցումներ է առաջ բերում։ Դրա հետ կապված ինչպիսի՞ն է իրավիճակը մեզ մոտ։
– Թափառաշրջիկ երեխաների հետ սեռական բռնություններ հիմնականում տեղի են ունենում իրենց իսկ շրջապատի երեխաների միջև` 11-ից 16 տարեկանում։ Նման երեխաները` իրենց նկատմամբ կիրառված այլասերման ու բռնության նույն մեթոդները հետագայում կիրառում են ուրիշների նկատմամբ։
-Աղջիկներն ավելի հաճախ են մարմնական, հոգեկան ու սեքսուայլ բռնությունների ենթարկվում, քան տղաները, ինչո՞ւ։
-Այդ ամենի պատճառը ևս տվյալ ընտանիքի սոցիալապես անպաշտպան լինելն է։ Նման ընտանիքներում աղջիկ երեխաները շատ հաճախ սեքսուալ բռնությունների են ենթարկվում խորթ հոր, հորեղբոր ու քեռու տղաների, հարևանների կողմից։ Տղաներն, ի տարբերություն աղջիկների, կարողանում են իրենց պաշտպանել և հակադրվել: Այսպիսի է իրավիճակը Ադրբեջանում:
Սեվինջ Յուսիփովա












