Գլխավոր » Լրահոս

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչին

Փետրվար 12, 2010թ. 16:15

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչին։ Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «,Անկեղծորեն հակված եմ կառուցողական համատեղ աշխատանքի` ի շահ Հայաստանի և Ուկրաինայի միջև հարաբերությունների զարգացման, դրանց նոր որակ հաղորդելուն` հիմնված փոխադարձ շահերի հաշվի առնման և հարգանքի, երկկողմ հարաբերությունների ամբողջ օրակարգի շուրջ սերտ համագործակցության, տարածաշրջանային և գլոբալ խնդիրների լուծման մոտեցումների համակարգման վրա,,։ Նախագահը հույս է հայտնել, որ համակողմանի մոտեցումը և անձնական հարաբերությունները կծառայեն այդ նպատակների շուտափույթ իրականացմանը` մաղթելով Յանուկովիչին քաջառողջություն և հաջողություններ, իսկ Ուկրաինայի ժողովրդին` բարօրություն և բարգավաճում։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն