Այցելություն պանթեոն` Հրանտ Մաթեւոսյանի ծննդյան 75-ամյակի առթիվ
Փետրվար 12, 2010թ. 17:05
Այսօր լրանում է հայ մեծանուն գրող Հրանտ Մաթեւոսյանի ծննդյան 75-ամյակը: Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Կոմիտասի անվան պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու մեծանուն գրողի հիշատակին:
Տաղանդաշատ գրողի հիշատակը հարգելու էին եկել նրա գրչի սիրահարները` մտավորականներ, քաղաքական գործիչներ, արվեստագետներ, գրողներ, դերասաններ, ուսուցիչներ եւ աշակերտներ: Ելույթով հանդես եկան Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը եւ հայտնի հրապարակախոս Զորի Բալայանը, իսկ անվանի դերասան Ազատ Գասպարյանը եւ Հրանտ Մաթեւոսյանի անվան դպրոցի սաները հատվածներ արտասանեցին մեծանուն գրողի ստեղծագործություններից:
ArmAr.am












