Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն

Թուրքիայում շփոթված են ԵԽ զեկույցից

Փետրվար 12, 2010թ. 17:55

9C39BB8A-38EC-48ED-AA00-E9AC8E64BEBD_mw800_mh600Երեկ Թուրքիայի վարչապետ Էրդողանը հանդիպել է Անկարայում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ: Այս մասին հաղորդում է թուրքական «Զամանը»: Հանդիպումը կազմակերպվել է Եվրոպական խորհրդարանի կողմից հրապարակված 2009թ. Թուրքիայի ԵՄ անդամակցության ուղղությամբ Թուրքիայի  գրանցաց առաջընթացի գնահատման վերաբերյալ տարեկան զեկույցից մեկ օր հետո: Զեկույցում տեղ են գտել մի շարք հորդորներ` մասնավորապես կապված Կիպրոսի հիմնահարցի հետ:

Էրդողանն ասել է, թե. «Զեկույցը հիասթափություն է առաջացրել Թուրքիայում: Եվրոպական խորհրդարանը գործում է ասես լինի Հյուսիսային Կիպրոսի մամուլի խոսնակը»:

Նախօրեին այս զեկույցի կապակցությամբ Թուրքիայի ԱԳ նախարարությունը խիստ արձագանք պարունակող հայտարարություն է արել, բնութագրելով այն որպես «միակողմանի եւ փաստերին չհամապատասխանող»:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն