Գլխավոր » Լրահոս, Մշակույթ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «ARTEXPO-2010» արվեստների ցուցահանդես:

Փետրվար 12, 2010թ. 16:55

KAR_9338-Ցուցահանդեսը մշակույթի նախարարության նախաձեռնությամբ անցկացվում է արդեն երկրորդ անգամ եւ նպատակ ունի ներկայացնել հայրենական մշակույթի ժամանակակից զարգացումները, համագործակցություն, գործնական կապեր հաստատելու հնարավորություն ընձեռել մշակույթի դաշտում գործունեություն ծավալող բոլոր շահագրգիռ կազմակերպություններին ու կառույցներին:

Երկրի ղեկավարը շրջել է տաղավարներում, ծանոթացել արվեստի տարբեր  ոլորտներ ներկայացնող հինգ տասնյակից ավելի  մշակութային կազմակերպությունների ու կառույցների նախորդ տարվա աշխատանքին, ձեռքբերումներին ու ծրագրերին:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն