Գլխավոր » Թուրքիա, Լրահոս

«Թուրք լինեմ, թե սուտ եմ ասում». Շեքսպիր

Փետրվար 12, 2010թ. 15:10

31291256034619Թուրքական «CnnTurk» լրատվական ծառայության հաղորդմամբ`Թուրքիայում հրապարակվող երկլեզու (հայերեն, թուրքերեն) «Ագօս» շաբաթաթերթի էլեկտրոնային կայքը ենթարկվել է հակերային հարձակման:

Աղբյուրի համաձայն` հակերները (համակարգչահեն) թերթի կայքէջում տեղադրել են պոլսահայ անվանի հրապարակախոս, նշված թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության կասկածանքով ձերբակալված Օգյուն Սամասթի նկարը: Թուրք ստահակի նկարիից բացի հակերները «Ագօս»-ի կայքէջում հաղորդագրություն են թողել.

«Ողջույն, Օգյուն Սամասթին: Կամ սիրիր, կամ հեռացիր»:

Հաղորդագրությունում նաև նշված է եղել, որ նոր օգյուն սամասթներ են դեռ ի հայտ գալու: Հակերները այսօր առավոտյան գրոհել են նաև Հրանտ Դինքի անվան հիմնադրամի էլ-կայքը:

Հիշեցենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007-ի հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող թերթի խմբագրատան առջև: Պետական մեղադրողը պահանջում է Դինքի սպանության կազմակերպիչներին ու կատարողներին դատապարտել խիստ ռեժիմի ցմահ բանտարկության, իսկ դրան մեղսակից անձանց՝ 22-ից մինչեւ 48 տարվա ազատազրկման:

Թուրքիայի կրթության նախարար Նիմեթ Չուբուքչուն Դինքի սպանությունը համարում է մեծ կորուստ Թուրքիայի համար և նր պատվին մի դպրոց անվանակոչելու մտադրություն հայտնում, թուրքական դատարանը արդարացման վճիռ է կայացնում Դինքին սպանողներին գովերգող երգի հեղինակին: Ահա այսպիսի ողորմելի հիմքերի վրա է դրված թուրքական արդարադատությունն ու ներազգային բարոյականը:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն