Գլխավոր » Լրահոս

Օլիմպիական խաղերի բացումը նվիրվեց վրացի սահնակորդի հիշատակին

Փետրվար 13, 2010թ. 09:00

Այսօր առավոտյան  Կանադայի Վանկուվեր քաղաքում տեղի ունեցավ Ձմեռային 21-րդ օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, որը նվիրվեց վրացի սահնակորդ Նոդար  Կումարիտաշվիլու հիշատակին։

Վրացի 21-ամյա մարզիկը մահացել է Օլիմպիադայի բացման նախօրեին՝ մարզումների ժամանակ։

Չկարողանալով ղեկավարել  սահնակը` նա 145կմ ժամ արագությամբ դուրս է թռել  սահուղուց և բախվել մետաղյա սյանը. բժիշկները նրան չեն կարողացել փրկել։ Այս ողբերգությունից անմիջապես հետո որոշ փորձագետներ հայտարարել են, որ Վանկուվերի սանուղին չափազան արագընթաց ու վտանգավոր է և չի կարելի այնտեղ մրցումներ անցկացնել

Օլիմպիադայի բացմանը Վրաստանի օլիմպիական հավաքականը ներկայացավ սգո թևկապներով։ Հանդիսավոր արարողության մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին վրաց մարզիկի հիշատակը։

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն