Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Մատաղիս-1 և Մատաղիս-2 ՀԷԿ-երը շահագործման պատրաստ կլինեն մոտ 1 տարի հետո

Փետրվար 13, 2010թ. 11:20

Մարտակերտի շրջանի արդեն Մատաղիսի համայնքի վարչական տարածքում ամիսներ շարունակ ակտիվ շինարարական աշխատանքները չեն դադարում: Անգամ եղանակային անբարենպաստ պայմանները չեն  խոչընդոտում աշխատանքների բնականոն ընթացքին: Մատաղիս-1 եւ Մատաղիս-2 հէկ-երում աշխատանքները կավարտվեն սահմանված ժամկետներում, վստահեցնում են ոլորտի պատասխանատուները:

Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Տեխնոշին» ՓԲԸ-ն:

Արդեն պատրաստ են Մատաղիս 1-ի ջրընդունիչը, գլխամասային հանգույցը, ավարտին են մոտենում խողովակների մոնտաժման աշխատանքները: Սկսվել է ՀԷԿ-ի շենքի հիմքի շինարարությունը` ներկայացնում է «Տեխնոշին» ՓԲԸ տնօրեն Գարիկ Պետրոսյանը:

Ընդհանուր առմամբ` Մատաղիս 1-ում  արդեն իրականացվել է 1մլրդ 450 մլն դրամի աշխատանք: Իսկ ծրագրի ամբողջական արժեքը կազմում է 2մլրդ 600 մլն դրամ: Աշխատանքները բնականոն ընթացքի մեջ են նաև Մատաղիս 2-ում: Այստեղ ավարտվել են  ջրընդունիչի ճնշումային ավազանի և գլխամասային հանգույցի շինարարական աշխատանքները:  Սկվել է խողովակների մոնտաժումը: Ընթացքի մեջ են գետի հունի տեղափոխման աշխատանքները: Զուգահեռաբար մեկնարկել են նաև  ՀԷԿ-ի շենքի հիմքի հողային աշխատանքները:

Այսօր Մատաղիսում  «Տեխնոշին» ընկերությունը մոտ 120 աշխատող ունի: Մի մասը հրավիրվել է ՀՀ-ից: Որոշ մասնագետների  պակասը փորձում են տեղում լրացնել, բայց միշտ չէ, որ դա հաջողվում է: Առանձնապես սուր է հիդրոշինարարների անհրաժեշտությունը: Այդ մասնագետների մեծ մասը հրավիրվել է ՀՀ-ից:

Շինարարության պատասխանատուները վստահեցնում են, որ աշխատանքները կավարտեն սահմանված ժամկետներում: Դա նշանակում է Մատաղիս-1 և Մատաղիս-2 ՀԷԿ-երը շահագործման պատրաստ կլինեն մոտ 1 տարի հետո` 2011 թվականի հունվար-մարտին:

Ն.Հովսեփյան


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն