Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

ԼՂՀ-ն մասնակցում է զբոսաշրջության միջազգային բոլոր ցուցահանդեսներին

Փետրվար 13, 2010թ. 12:10

Artsakh_Wedding_01Ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ հրճվանքով արձանագրում են, թե Չեխիայում Ադրբեջանի դեսպանն իր բողոքն է ուղղել Չեխիայի «Չեդակ» զբոսաշրջության գործակալության հասցեին,  դժգոհելով, որ  այդ գործակալության տեղեկագրում  ներկայացվում  է Արցախի Հանրապետությունը: Նույն լրատվամիջոցները ուրախությամբ արձանագրել են` իբր  Չեխիայի  «Չեդակ» զբոսաշրջության գործակալության ղեկավարությունը,  դեսպանի բողոքից վախեցած, շտապել է տեղեկագրից հանել Արցախի մասին տեղեկություններ պարունակող հատվածը:

Ադրբեջանցիները հերթական անգամ երազանքների գիրկն են ընկել,  սրանց թվում է, թե որոշ տեղեկագրքերից Արցախի անունը հանելով` հանկարծ կարող է իրենց բախտը բերել, ու Արցախի Հանրապետությունը մի օր  իրենցը դառնալ:

ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը ArmAr.am-ին տեղեկացրեց, որ արդեն երկու տարի է, ինչ ԼՂՀ-ն պարբերաբար մասնակցում է զբոսաշրջության միջազգային բոլոր ցուցահանդեսներին, իսկ ԼՂՀ այցելող զբոսաշրջիկների թիվը տարեցտարի ավելանում է.«Անցած տարվա տվյալներով՝ Ղարաբաղ այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 11%-ով, որը , եթե նկատի ունենանք այն, որ ամբողջ աշխարհում զբոսաշրջիկների թիվը նվազում է, վատ ցուցանիշ չէ։ Մենք ունենք զբոսաշրջության զարգացման պետական ծրագրեր։ Այս տարվա զբոսաշրջության ծարգացման ծրագրի համար մոտ 30 մլն դրամ է հատկացված։ Այդ գումարը հիմնականում ուղղորդվելու է միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներում ԼՂՀ-ն որպես զբոսաշրջային երկիր աշխարհին ներկայացնելու և Արցախի շուրջ բարենպաստ իմիջ ձևավորելու նպատակներին, քարոզչական այլ միջոցների, բազմալեզու բուկլետների հրատարակմանը և այլն»,- ասաց Ս. Շահվերդյանը։

ԼՂՀ զբոսաշրջության վարչության պետն ընդգծեց, որ զբոսաշրջության զարգացման ծրագրով  Արցախում իրականացվում են նաև  ենթակառուցվածքների զարգացման ծրագրեր. ստեղծվում են համապատասխան պայմաններ, որպեսզի Արցախ այցելած զբոսաշրջիկների համար առավելագույն հարմարություններ լինեն։

Անցած տարիներին ԼՂՀ զբոսաշրջիկներ են այցելել ԱՄՆ-ից, եվրոպական երկրներից, Ռուսաստանից ու Հայաստանից։

«Մենք մեր գործն անում ենք, Ղարաբաղը մասնակցում է բոլոր խոշոր միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներին, մենք ադրբեջանցիներին հակազդելու խնդիր չունենք։ Այդ իրենք են ամեն կերպ փորձում  հակազդել։ Այդ փորձերը հիմնականում ապարդյուն են անցնում։ Անցած տարի նրանց հերթական փորձը հանգեց նրան, որ ցուցահանդեսներից մեկում Ադրբեջանը ստիպված էր փակել իր տաղավարը և չմասնակցել ցուցահանդեսին»,-ասաց Ս. Շահվերդյանը։

Ինչ վերաբերում է ժամանակ առ ժամանակ «սաստկացող» ադրբեջանական աղաղակներին, ապա ընդգծենք, որ  հիստերիա բարձրացնելը, ադրբեջանցիների համար արդեն ապրելակերպ է դարձել։ Նրանց «ղալմաղալին» հիմնականում ոչ ոք ուշադրություն չի դարձնում: Դրա համար էլ այլևս ճարահատյալ սկսել են  համակերպվել այն մտքի հետ, որ ինչ էլ անեն, ինչպիսի խոչընդոտներ էլ որ ստեղծեն, միևնույն է՝ Արցախի Հանրապետությունը վստահ քայլերով ներակայնում է աշխարհին։

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն