Մեկնարկել է բրազիլական դիմակահանդեսը
Փետրվար 13, 2010թ. 12:30
Բրազիլիայում մեկնարկել է աշխարհի ամենագունեղ դիմակահանդեսներից մեկը: Հանդիսավոր արարողության ժամանակ Ռիո-դե-Ժանեյրոյի քաղաքապետը հազարավոր բնակիչների և զբոսաշրջիկների ներկայությամբ քաղաքի բանալիները հանդիսավոր կերպով հանձնել է տոնի «տերերին»` խեղկատակ թագավոր Մոմին, դիմակահանդեսի թագուհուն և երկու «արքայադուստրերին»:
Դիմակահանդեսը բացվել է սամբայի մանկական դպրոցների ելույթներով:
Տոնակատարությունը մի քանի գիշեր կշարունակվի երկրի տարբեր անկյուններում: Գագաթնակետը կլինի կիրակի օրը Ռիո-դե-Ժանեյրոյում բարձրագույն լիգայի սամբայի դպրոցի բացումը:
Դիմակահանդեսը կտևի մինչև փետրվարի 17-ը: Այս ընթացքում Ռիո-դե-Ժանեյրոյում կփակվեն բոլոր բանկերը, գրասենյակները, խանութները և շատ ռեստորաններ:
ArmAr.am












