Թուրքական դասագրքում այդ երկրի արևելյան շրջաններն անվանվել են Քուրդիստան
Թուրքիայի Քոնիա նահանգի մասնավոր հրատարակչատներից մեկը տպագրել է միջնակարգ դպրոցների համար նախատեսված դասագիրք, որտեղ զետեղված քարտեզում Թուրքիայի արևելյան և հարավ-արևելյան շրջանները ներկայացված են որպես Քուրդիստան:Այս մասին տեղեկացնում է թուրքական «Hurriyet» թերթը:
Աղբյուրի համաձայն`«Թեսթերի պատրաստման և գիտելիքի զարգացման կենտրոն» կազմակերպության պատրաստած հիշյալ գրքի 118-րդ էջում պատկերված քարտեզում արևելյան և հարավ-արևելյան Անատոլիան նշված է որպես Քուրդիստան:
Քոնիայի Կրթության նախարարության ներկայացուցիչ Հալիլ Շահինը լրագրողներին հայտնել է, որ իրենք փորձելու են պարզել, թե ինչ նպատակով է դա արվել: Հրատարակչատան ներկայացուցիչներից Աքըն Յուքսելն էլ հայտարարել է. «Թուրք ժողովրդից ներողություն կխնդրենք»:
Նշենք, որ Թուրքյայի արևելյան շրջանները, որ թուրքերի հետևողական նենգությամբ միտումնավոր անվանվում են Անատոլիա, իրականում Արևմտյան Հայաստանն է: Այն ժամանակ, երբ դեռ օղուզական քոչվոր հորդաները Միջին Ասիայից չէին թափանցել Արևմտյան Հայաստան ու Փոքր Ասիա, հայերը այդ տարածքների չորսհազարամյա բնիկներն էին:
ArmAr.am












