Լատվիացիները նախընտրել են հանդիպել Անգոլայի հետ
Փետրվար 13, 2010թ. 13:05
Լատվիայի ֆուտբոլի ֆեդերացիան հրաժարվել է մարտի 3-ին ընկերական հանդիպում անցկացնել Հայաստանի հավաքականի հետ: Թեև կողմերն արդեն նախնական համաձայնության էին եկել, լատվիացիները նախընտրել են հանդիպել Անգոլայի հետ:
ArmSport.am-ը տեղեկացել է, որ Լատվիան և Հայաստանը բանակցել են միջնորդ հանդիսացող սպորտային կազմակերպության հետ, որն այս օրերին Կիպրոսում կազմակերպում է ընկերական խաղեր: Առայժմ Հայաստանը մրցակից չունի, սակայն գալիք շաբաթ, ամենայն հավանականությամբ, կգտնվի այլ հավաքական, որի հետ հանդիպելու է Հայաստանի հավաքականը: Համենայն դեպս, ամեն բան արված է, որպեսզի մարտի 3-ին Հայաստանը լինի Կիպրոսում:
ArmAr.am












