Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Տիգրան Կարապետյան. «Նախագահը հայտարարեց, որ Հայաստանը տարածքներ չի զիջի»

Փետրվար 13, 2010թ. 14:31

«Առաջին անգամ ՀՀ նախագահը իր լոնդոնյան ելույթով հայտարարեց, որ Հայաստանը տարածքներ չի զիջի: Եվ այդ առումով ես դրական եմkarapetyan600 համարում երկրի ղեկավարի այդ ելույթը»: Այսօր այդ մասին լրագրողներին ասել է Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը:

«Հնչել են այնպիսի երանգներ, որ լսեն դրսի ուժերը, և այլևս բանակցել ավելին, քան թե կա: Դա հայրենասիրական առումով շատ դրական է: Իսկ մնացածը, թե ինչ կլինի և այն քաղաքականությունը, որը գաղտնի է վարվում, մեզ մտահոգում է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց կուսակցության ղեկավարը:

Նա համարում է, որ այս պահին թուրքերը ծանր կացության մեջ են հայտնվել և եթե շարունակեն Արցախի հարցը շաղկապել հայ-թուրքական հարաբերություններին ու ինչ-ինչ պնդումներ անել, ապա ԱՄՆ կճանաչի Հայոց Ցեղասպանությունը: «Ես կարծում եմ, որ   մինչև ապրիլի 24-ը Թուրքիան չի վավերացնի արձանագրությունները կամ դա կանի որոշակի վերապահումներով»:

Տիգրան Կարապետիչը խոսել է նաև  հայ-թուրքական սահմանի բացման մասին, արտահայտելով իր  մտահոգությունները:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն