Բակո Սահակյանը հանդիպել է Աբխազիայի հայ համայնքի հետ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նախօրեին Սուխում քաղաքի Թումանյանի անվան թիվ 9 միջնակարգ դպրոցում հանդիպել է Աբխազիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում Արցախի ղեկավարը ներկաներին ծանոթացրել է Լեռնային Ղարաբաղի սոցիալ-տնտեսական իրավիճակի և զարգացման ծրագրերի, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլի ու հեռանկարների հետ: Բակո Սահակյանը անդրադարձել է նաև Հայրենիք–Սփյուռք հարաբերությունների հետագա ընդլայնմանը, պատասխանել հանդիպման մասնակիցների կողմից բարձրացված մի շարք հարցերի:
Հանդիպմանը մասնակցել են Արցախի նախագահի խորհրդական Արմեն Իսագուլովը, փոխարտգործնախարար Վասիլի Աթաջանյանը, նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:
ArmAr.am












