Աշխարհի ամենաերկար ճոպանուղին` Տաթևում
Փետրվար 13, 2010թ. 16:00
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանն այսօր հայտարարել է, որ աշնանը Հայաստանում տեղի կունենա աշխարհի ամենաերկար ճոպանուղու բացումը: Խոսքը դեպի Տաթև տանող ճոպանուղու մասին է:
Սակայն մինչ ճոպանուղու կառուցումը կվերանորոգվի եկեղեցական համալիրը, այդ աշխատանքները կշարունակվեն մինչև 2012 թվականը: Հիշեցնենք, որ իրականացվող ծրագրի արժեքն է 6.8 մլն եվրո:
Բեկոր Փափզյանը նաև ասել է, որ արդեն իսկ սկսվել է Տաթևի համալիրի հետ կապված տուրիստական փաթեթների մշակումը:












