Գլխավոր » Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Վրաստանն ակնկալում է Թուրքիային օգնությունը` «անջատված շրջանների» հարցում

Փետրվար 13, 2010թ. 16:10

a-3210-bՕրերս Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Բակրաձեի եւ Թուրքիայի փոխվարչապետ Բուլետ Արինի միջեւ կայացած հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են երկու երկրների տնտեսական եւ էներգետիկ նախագծերին: Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները:

«Վրաստանը եւ Թուրքիան տնտեսապես ինտեգրված երկրներ են: Իսկ տնտեսական համագործակցությունը կայունության երաշխիքն է»,- նշվել է հանդիպման ժամանակ:

Բակրաձեն իր հերթին առաջարկել է թուրքական կողմին իր դերակատարությունն ունենալ Վրաստանի անջատված շրջանների առնչությամբ վրացական կառավարության ռազմավարության իրականացման գործում:

Հիշեցնենք, որ կառավարության կողմից հունվարի վերջին ներկայացված փաստաթուղթն առաջարկում է երկխոսություն սկսել Թուրքիայի աբխազական սփյուռքի հետ, որը շատ բացասաբար է տրամադրված Վրաստանի իշխանությունների նկատմամբ:


Դիտել Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն